Most alphabets are borrowed and bent to fit. Armenian’s was designed for it. Around the year 405, the monk and scholar Mesrop Mashtots devised a script to match the language sound for sound — thirty-six letters, each doing one job. Two more, Օ and Ֆ, were added in the medieval centuries, giving the thirty-eight she worked.
Sixteen centuries on, the script is read and written much as he set it down. That is why 405 is embroidered under Mount Ararat on the blue hanging, and why the lace panel spells the span out in full: 405–2005, sixteen hundred years of the same letters.
Այբուբենների մեծ մասը ստեղծվել է այլ այբուբենների հիման վրա՝ հարմարեցվելով տվյալ լեզվին։ Հայոց այբուբենը ստեղծվել է հատուկ հայերենի համար։ 405 թվականին վանական և գիտնական Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց երեսունվեց տառ՝ հայերենի հնչյունները ճշգրիտ արտահայտելու համար։ Միջնադարում դրանց ավելացան ևս երկուսը՝ Օ-ն և Ֆ-ն։ Հենց այս երեսունութ տառերն էլ տեղ են գտել ասեղնագործության մեջ։
Տասնվեց դար անց մենք շարունակում ենք կարդալ ու գրել Մաշտոցի ստեղծած տառերով՝ գրեթե անփոփոխ պահպանելով դրանք։ Ահա թե ինչու է կապույտ պաստառին՝ Արարատի տակ, ասեղնագործված 405 թիվը։ Իսկ ժանյակե պաստառի 405–2005 թվագրումն ընդգրկում է հայոց գրերի անցած հազար վեց հարյուր տարին։
Every letter is worked into its own square of the lace mesh. Across the top, under a worked heading, the panel carries its dates: 405–2005.
Յուրաքանչյուր տառ հյուսված է ժանյակե ցանցի իր առանձին վանդակում։ Պաստառի վերին հատվածում՝ հյուսված գրության տակ, նշված են 405–2005 թվականները։
Thirty-eight letters embroidered on blue wool, each one made out of leaves and small blossom. Reading it, the writing seems to flower in front of you.
Կապույտ բրդե կտորի վրա ասեղնագործված են երեսունութ տառ՝ կազմված տերևներից ու մանր ծաղիկներից։ Կարդալիս թվում է՝ գիրը ծաղկում է աչքիդ առաջ։