About Nushik

Նուշիկի մասին

She lived seventy-nine years, forty-three of them in Dilijan. She taught for most of her life, and made lace alongside the teaching, until the two became inseparable parts of it. Ապրել է յոթանասունինը տարի, որից քառասուներեքը՝ Դիլիջանում։ Կյանքի մեծ մասը դասավանդել է։ Դասերին զուգահեռ ժանյակ է հյուսել, մինչև դասավանդումն ու ձեռագործը դարձել են իր կյանքի անբաժան մասերը։

  1. 1930

    Born on 9 May in the village of Musaler. She grew up and went to school there.

    Ծնվել է մայիսի 9-ին՝ Մուսալեռ գյուղում։ Այնտեղ էլ մեծացել է ու դպրոց գնացել։

  2. 1951

    She finished the Yerevan State Pedagogical University and was sent straight to Vedi to teach mathematics. She was twenty-one.

    Ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանը և անմիջապես գործուղվել Վեդի՝ մաթեմատիկա դասավանդելու։ Քսանմեկ տարեկան էր։

  3. 1955

    She married and moved to Artashat, where her daughter was born.

    Ամուսնացել է և տեղափոխվել Արտաշատ, որտեղ էլ ծնվել է նրա դուստրը։

  4. 1960

    She lost her husband in a car accident. At thirty she was left with a small daughter.

    Ամուսնուն կորցրել է ավտովթարի հետևանքով։ Երեսուն տարեկանում մնացել է փոքրիկ դստեր հետ։

  5. 1966

    She married again and moved to Dilijan, where she lived for the rest of her life. Every piece in this archive was made there.

    Կրկին ամուսնացել է և տեղափոխվել Դիլիջան, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։ Այս արխիվում ներկայացված բոլոր գործերը ստեղծվել են այնտեղ։

  6. 1966–1983

    She taught geography and mathematics at schools No. 6 and No. 4 at the same time. Alongside the work she carried on studying at the Pedagogical University, to raise her qualifications.

    Միաժամանակ դասավանդել է թիվ 6 և թիվ 4 դպրոցներում՝ աշխարհագրություն ու մաթեմատիկա։ Աշխատանքին զուգահեռ շարունակել է ուսումը մանկավարժականում՝ որակավորումը բարձրացնելու նպատակով։

  7. 1983–2003

    For the next twenty years she taught needlework itself, at the art schools in Dilijan and in Ijevan. In those years she travelled often between Dilijan, Ijevan and Vanadzor — teaching, studying, and refining her craft all the while.

    Հաջորդ քսան տարիներին արվեստի դպրոցներում արդեն ասեղնագործություն է դասավանդել՝ Դիլիջանում և Իջևանում։ Այդ տարիներին հաճախ է ճանապարհորդել Դիլիջանի, Իջևանի ու Վանաձորի միջև՝ դասավանդելով, սովորելով և շարունակ կատարելագործելով իր վարպետությունը։

  8. 2009

    She died in November, at seventy-nine.

    Կյանքից հեռացել է նոյեմբերին՝ յոթանասունինը տարեկանում։